Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում տեղի ունեցավ մարմնամարզության միջազգային մրցաշար
ОБЩЕСТВОԱլբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշար: Առաջնությունը կազմակերպվում է արդեն 10-րդ անգամ: Մրցաշարին մասնակցում էին մարզիկներ Իրանի Իսլամական Հանրապետությունից, Սիրիայից և Հայաստանից: Պայքարի մեջ ներգրավվեցին 30 մարմնամարզիկ: Հայաստանի լավ ագույն մարմնամարզիկների հետ միասին պայքարին մասնակցում էին նաև երիտասարդ մարզիկները, ովքեր հետագայում կհամալրեն Հայաստանի հավաքականի կազմը: Մրցաշարը անցկացվում էր ՀՀ սպորտի և երիտասարության նախարարության հովանու ներքո: Առաջնության ընթացքին հետևեց նաև ՀՀ սպորտիր և երիտասարության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Հայաստանի Հանրապետության սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշեց, որ միջոցառման նպատակը երիտասարդ մարզիկներին գործի մեջ տեսնելն է, քանի որ փորձառու մարզիկները այսօր կկարողանան ցուցադրել նոր և բարդացված տարրեր: Հակոբ Սերոբյանը նաև անդրադարձավ Ռիո 2016-ին և նշեց, որ այսպիսի միջոցառումները նախապատրասատական փուլ են իրենց համար: Հայաստանի հավաքականը Ռիո մեկնելուց առաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում:



