Կուդրինը պատմել է նավթի ճակատագրի մասին եւ խայտառակություն է համարել ռուբլու փոխարժեքի փլուզումը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը կարծում Է, որ առաջիկա հինգ տարում նավթի գինը կպահպանվի մեկ բարելի դիմաց 40 դոլարի, այնուհետեւ 30 դոլարի, իսկ հետո Էլ ավելի ցածր մակարդակում: Այս մասին նա ասել Է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Լենտա.ռու»-ին:
Կուդրինի կարծիքով՝ «սեւ ոսկին» կդառնա սովորական ապրանք՝ սովորական շահութաբերությամբ, այլ ոչ թե գերշահույթներով, ինչպես նախկինում Էր: Փորձագետը նաեւ հանդես Է եկել Էներգակիրների գներից տնտեսության կախվածության նվազեցման օգտին եւ կոչ Է արել՝ «վերջապես, ապրել նավթից հետո»: Ծախսերի աճի ծուղակը չընկնելու համար Կուդրինն առաջարկել Է սահմանել բյուջետային կանոն, որը կգործի Էժանացող նավթի դեպքում:
Նախկին նախարարը նաեւ նշել Է, որ «ռուբլու փոխարժեքի անկումը նավթային փողերի ծախսման, այլ ոչ թե պահուստավորման հետեւանքներից մեկն Է», եւ հավելել Է, որ ազգային արժույթի կիսով չափ գահավիժումը «խայտառակություն Է երկրի տնտեսական իշխանությունների համար»:



