Ադրբեջանը ՀԲ-ից 67 մլն դոլար վարկ է ստանում բնակչության կյանքի պայմանները բարելավելու համար
МЕЖДУНАРОДНОЕՀամաշխարհային բանկը Ադրբեջանին 66,7 մլն դոլար լրացուցիչ վարկ կտա այդ երկրի բնակչության կյանքի պայմանները բարելավելու եւ եկամուտային հնարավորություններն ամրապնդելու համար:
Վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, վարկի հատկացման վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթը պետք է հաստատվի այսօր երեկոյան:
ՀԲ-ի Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի գծովմասնագետ Զաուր Ռզաեւի խոսքով, տվյալ միջոցները մի շարք հնարավորություններ կբացեն հարկադիր վերաբնակների համար:
«Վարկի շրջանակներում, մասնավորապես, հարկադիր վերաբնակների համար որոշակի ոլորտների գծով դասընթացներ կանցկացվեն: Հետո նրանց անհրաժեշտ կապիտալ կհատկացվի սկզբնական փուլում իրենց գործը բացելու համար», -ասել է նա:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում, են, որ Ադրբեջանի արտաքին պետական պարտքը 2016 թվականի մայիսի 1-ի դրությամբ գերազանցել է 7,5 մլրդ դոլարը:



