ԵԱՏՄ-ի երկրներն ընդունակ են գիտատար տեղեկատվական պրոդուկտ ստեղծել արտահանման համար. ԵԱՏՀ
МЕЖДУНАРОДНОЕԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներն ընդունակ են միասնական գիտատար տեղեկատվական պրոդուկտ ստեղծել արտաքին շուկաներ արտահանելու համար: Այդ մասին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում:
«Դա իրոք մրցունակ արտահանական պրոդուկտ Է, այժմ այն պահանջված Է բազմաթիվ շուկաներում, եւ այստեղ մենք օբյեկտիվորեն լավ հեռանկարներո ունենք»,-նշել Է նա:
Նիկիշինան ասել Է, որ ներկայում ԵԱՏՄ-ի երկրների նման ազգային պրոդուկտները մրցակցում են միմյանց հետ այն դեպքում, երբ նախընտրելի կլիներ միության շրջանակներում ստեղծել միասնական մրցունակ պրոդուկտ արտաքին շուկաներում բաժնեմաս նվաճելու համար:
«Մենք ծրագրում ենք եվրասիական հարթակում, օգտագործելով ԵԱՏՄ-ի երկրների իրավասությունները, ստեղծել նման արտահանական պրոդուկտ, որն առավել մրցունակ, շահութաբեր կլինի արտաքին շուկաներում»,-հավելել Է Նիկիշինան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



