Օբաման ամերիկացի քաղաքական գործիչներին մեղադրել է զենքի հետ կապված դավադրության մեջ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունիսի 16-ին այցելել Է Օռլանդո, որտեղ կատարվեց երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչական գործողությունը՝ հրազենի օգտագործմամբ: Պետության ղեկավարը հարգել Է զոհվածների հիշատակը, ինչպես նաեւ վերստին կոչ Է արել՝ ԱՄՆ-ում սահմանափակել զենքի վաճառքը՝ քաղաքական գործիչներին մեղադրելով անգործության մեջ:
Հունիսի լույս 12-ի գիշերը աֆղանական ծագմամբ 29-ամյա ամերիկացի Օմար Մատինը գիշերային գեյ-ակումբում գնդակահարեց 49 մարդու եւ վիրավորեց եւս ավելի քան 50 հոգու: Հանցագործը ոչնչացվեց ոստիկանության աշխատակիցների կողմից:
«Մեր քաղաքական գործիչները խոսքները մեկ են արել, որպեսզի հեշտացնեն, որքան դա հնարավոր Է, ահաբեկիչների կողմից անասելի հզոր զենքի գնումը, եւ որպեսզի նրանք կարողանան այն գնել օրինականորեն»,- լրագրողներին հայտարարել Է Օբաման՝ զոհվածների հարազատների հետ շփվելուց հետո:
«Նրանք, ովքեր պաշտպանում են ազատորեն զենք ձեռք բերելու հնարավորությունը, պետք Է հանդիպեն (զոհվածների) այս ընտանիքների հետ»,- հավելել Է նախագահը:
Օբաման այս կերպ Է մեկնաբանել այն փաստը, որ Մատինը, որն աշխատել Է մասնավոր պահնորդական ընկերությունում, կարողացել Է օրինականորեն ինքնաձիգ հրացան գնել, որով այնուհետեւ գնդակահարել Է մարդկանց: Ըստ որում՝ մի քանի տարի առաջ Հետաքննությունների համերկրային բյուրոն նրան ստուգել Է ահաբեկիչների հետ կապերի կասկածանքով:
Այս առնչությամբ Օբաման վերստին ԱՄՆ-ի Կոնգրեսին հորդորել Է՝ խստացնել երկրում զենքի շրջանառության կանոնները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



