Ինչո՞ւ են Նարինե Դովլաթյանն ու Հայկ Պետրոսյանը մեկնում Ֆրանսիա
ФОТО
Tert.am-ը գրում է․
Երգչուհի Նարինե Դովլաթյանը, ով վերջին շրջանում հաճելիորեն զարմացրեց նաև իր դերասանական խաղով, համերգային շրջագայության է մեկնում Ֆրանսիա, որտեղ Նարինեն և դերասան Հայկ Պետրոսյանը երգելու են Ֆրանսիայի Լե Պլեյսի-Ռոբինսոն քաղաքի տոնակատարությանը: Նշենք, որ Հայկը դերասան Վարդան Պետրոսյանի որդին է։
Tert.am Youth-ի հետ զրույցում Նարինե ասաց, որ վերջապես կտեսնի իր երազանքների քաղաքը` Փարիզը:
«Վաղուց եմ ցանկացել Ֆրանսիան տեսնել: Սովորաբար Կանադա մեկնելիս միշտ Փարիզի օդանավակայանում եմ կանգ առել, բայց երբեք չեմ տեսել այն: Շատ ուրախ եմ, որ այս առիթն ընձեռվեց»,-ասաց երգչուհին:
Երգչուհին Tert.am Youth-ին նաև մանրամասնեց, որ Լե Պլեյսի-Ռոբինսոն քաղաքն ամեն տարի մեծ տոնակատարությամբ նշում է քաղաքի տոնը և շատ հաճելի է, որ հանդես են գալու այդ միջոցառմանը: Նարինե Դովլաթյանն ու Հայկ Պետրոսյանը երգերը կատարելու են ֆրանսերեն լեզվով:




















































