Ամեն բան արել եմ, որ հայելու առաջ ինձ նայելով՝ չամաչեմ. Լուիզա Ղամբարյան
ЛАЙФLife.panorama.am-ը տարիքային առանձնահատկությունների, կյանքի ամենամեծ արժեքների ու գլխավոր երազանքի մասին խոսել է Հայաստանի վաստակավոր արտիստուհի Լուիզա Ղամբարյանի հետ, ով երեկ նշում էր ծննդյան 39-րդ տարեդարձը:
39-րդ տարեդարձը դերասանուհու համար հիշարժան ու խորհրդանշական է եղել.
«Ծննդյանս օրն ուղղակի հրաշալի եմ անցկացրել, իսկապես երեկ շատ երջանիկ էի, քանի որ ներքին ուրախությունս ու սիրելիներիս եւ ընկերներիս սերը, ինձ շրջապատող մարդկանց հոգիների բարությունը ներդաշնակ էին ինձ հետ: Օրս սկսեցի իմ հրաշք աղջկա հետ լողավազանում, իսկ երեկոյան երեւանյան ռեստորաններից մեկում մտերիմներիս շրջապատում նշեցինք տարեդարձս: Հիմա վերլուծելով անցած օրը՝ գալիս եմ այն եզրակացության, որ սա իմ կյանքի 2-րդ ամենատպավորիչ տարեդարձն էր, իսկ առաջինը եղել էր ճիշտ տասը տարի առաջ, երբ աղջիկս առաջին անգամ ինձ մամա անվանեց. դա ոչ միայն խորհրդանշական էր ծննդյանս օրվա համար, այլեւ կյանիքս ամենամեծ նվերը դարձավ: Այդ հիշարժան տարեդարձս 2006-ին էր, իսկ 10 տարի անց կյանքն ինձ կրկին խորհրդանշական ծարեդարձ պարգեւեց. Կարծես թե 30-ի եւ 40-ի հատման շեմին իմ կյանքում շատ գեղեցիկ ու խորհրդավոր կյանքի մեկնարկ է սկսվում»,- նշեց դերասանուհին ու պատմեց 10-ամյա դստեր գեղեցիկ անակնկալի մասին.
Շարունակությունն այստեղ:



