ԻՊ-ն ցեղասպանություն Է իրականացրել եզդիների նկատմամբ. ՄԱԿ
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը Սիրիայում ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ եւ ռազմական հանցագործություններ Է կատարել եզդի ժողովրդի նկատմամբ: Այդ մասին ասված Է Սիրիայում ՄԱԿ-ի հետաքննության անկախ հանձնախմբի զեկույցում:
Զեկույցը, որը Ժնեւում ՄԱԿ-ի հանձնախումբը ներկայացրել Է Մարդու իրավունքների խորհրդի 32-րդ նստաշրջանի ընթացքում, հիմնվում Է նրանց հետ 45 հարցազրույցների վրա, ովքեր ողջ են մնացել ԻՊ-ի գերությունից հետո, կրոնական գործիչների, ակտիվիստների, մաքսանենգների, իրավաբանների, լրագրողների եւ բժշկական անձնակազմի հետ հարցազրույցների վրա:
ՄԱԿ-ի հանձնախմբի տվյալներով՝ ներկայում ԻՊ-ի զինյալների գերության մեջ են գտնվում շուրջ 3200 եզդի կանայք ու երեխաներ: Կանայք գտնվում են սեռական ստրկության մեջ, իսկ երեխաներին օգտագործում են մարտական գործողություններում: Ըստ որում հազարավոր եզդի տղամարդիկ եւ տղաներ անհայտ կորել են:
«Եզդիների ցեղասպանությունը շարունակվում Է,- ընդգծում են ՄԱԿ-ում:
Այս առնչությամբ ՄԱԿ-ի հանձնախումբը վերստին Անվտանգության խորհրդին հորդորել Է Սիրիայի իրադրության քննարկումը հանձնել Միջազգային քրեական դատարանին կամ կազմակերպել հատուկ տրիբունալ՝ համապատասխան աշխարհագրական եւ ժամանակային իրավասությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



