Տիմատիի 2 տարեկան դուստրը Mercedes է նվեր ստացել
ФОТО
Տիմատիի երկու տարեկան դուստրը Mercedes G է նվեր ստացել: Ռուս հանրահայտ ռեփերի նախկին ընկերուհին ու նրա երկու տարեկան դստեր՝ Ալիսայի մայր Ալյոնա Շիշկովան դստեր համար գնել է մանկական մեքենա՝ իր ավտոմեքենայի կրկնօրինակը:
23-ամյա Շիշկովան (ռեփերի ու նրա հարաբերություններում տարաձայնություններ են սկսվել այն բանից հետո, երբ աղջիկըդավաճանել է երաժշտին ֆուտբոլիստ Անտոն Շունինի հետ) իրInstagram–ում հայտնել է, որ ինքը ցանկացել է աղջկան ուրախացնել նվերով: Դրա համար նրա համար գնել է կարմիր գույնի մանկական Mercedes G:
«Որոշեցի ուրախացնել սիրելի դստերս ու նրա համար պատվիրեցի Mercedes G. սուպեր մեքենա: Կաշվե նստատեղերը, ռեզինե անիվները, երաժշտությունը՝ ամեն ինչ այնպես է, ինչպես իմ մեքենայում: Իհարկե, Ալիսայի մոտ առանձնահատուկ հիացմունք առաջացրեցին լուսարձակները))»,- պատմել է Ալյոնան:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE




















































