Սարկոզին խուսափել է Ֆրանսիայի հաջորդ նախագահի վերաբերյալ հարցին պատասխանելուց
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախկին ղեկավար Նիկոլա Սարկոզին խուսափել Է պատասխանել այն հարցին, թե, իր կարծիքով, ով կլինի հանրապետության հաջորդ նախագահը:
«Այլ նախագահ»,-ասել Է նա՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում բանավեճի ժամանակ պատասխանելով համապատասխան հարցին:
Սարկոզին Ֆրանսիայի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 2007 թվականից մինչեւ 2012 թվականը: Իր առաջին ժամկետի ավարտվելուց հետո նա մասնակցել Է հերթական նախագահական ընտրություններին, սակայն երկրորդ փուլում պարտվել Ֆրանսուա Օլանդին: 2014 թվականի սեպտեմբերին Սարկոզին հայտարարել Է քաղաքականություն իր վերադառնալու մասին: Ներկայում նա Ֆրանսիայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Հանրապետականների» առաջնորդն Է:
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Ֆրանսիայի նախկին նախագահը, որը դեռ չի հայտարարել նախագահի պաշտոնում վերստին իր թեկնածությունն առաջադրելու պլանների մասին, հնարավոր Է՝ մասնակցի «Հանրապետականներից» եւ նրա հետ դաշնակից կուսակցություններից նախագահի թեկնածուի նախնական ընտրություններին, որոնք Ֆրանսիայում տեղի կունենան այս տարվա նոյեմբերի վերջին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



