Տեղատարափն ու կարկուտը վնաս են հասցրել Վրաստանի մի քանի շրջանների, տուժել է Բորժոմ առողջավայրը
МЕЖДУНАРОДНОЕԱնցած գիշեր Վրաստանի տարածքի մեծ մասում մոլեգնել են սաստիկ կարկուտն ու տեղատարափ անձրեւները՝ լուրջ վնաս հասցնելով ինչպես առանձին տարածաշրջանների, այնպես Էլ հայտնի առողջավայր Բորժոմին: Ինչպես հայտնել են առողջավայրի քաղաքապետարանում, հորդառատ անձրեւը բազում խնդիրներ Է ստեղծել:
«Քաղաքի մի շարք շրջաններում ջրի տակ են անցել փողոցները, շենքերի նկուղներն ու առաջին հարկերը: Փողոցներում կեղտաջրի առուներն ի վիճակի չեն կլանելու ջրի մեծ հոսքերը, դրա հետեւանքով մի քանի փողոցների մայթերին եւ երթեւեկելի մասում ջրի մակարդակը բարձրացել Է գրեթե 40 սանտիմետր»,- ճշտել են Բորժոմի քաղաքապետարանում:
Տեղական վարչակազմերի տվյալներով՝ կենտրոնական Վրաստանի Խաշուրի շրջանի՝ միանգամից մի քանի գյուղերում տեղացած կարկուտը վնաս Է հասցրել գյուղատնտեսական հանդակներին եւ մրգատու այգիներին, վնասվել են տների տանիքները եւ ավտոմեքենաների ապակիները:
Համանման իրավիճակ Է Վրաստանի արեւելքի Գորիի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



