Թուրքիայի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմը հեռաձգվում է
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան մինչ այժմ չի կատարել Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման համար Բրյուսելի կողմից առաջ քաշված բոլոր անհրաժեշտ պայմանները:
Վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը, Բրյուսելում այս մասին հայտարարել է ներքին գործերով եւմիգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:
ԵՄ հերթական ամենամսյա զեկույցի տվյալների համաձայն` Անկարան չի կատարել Եվրահանձնաժողովի կողմից իր առաջ դրված 72 պայմաններից 9-ը: Մասնավորապես, Թուրքիայում այդպես էլ փոփոխություններ չեն կատարվել ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքում, որը ներկայիս վարկածով կարող է ուղղվել թուրքական իշխանությունների քննադատների դեմ՝ ամենից առաջ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:
Թուրքական քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը հանդիսանում է ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ փախստականների մասին կնքված համաձայնության մասը: Վիզաների չեղարկումը ծրագրված է եղել հունիսի վերջին այն պայմանով, որ Անկարան ամբողջությամբ կկատարի Եվրամիության պահանջները: Սակայն, ԵՄ հարցերով թուրքական նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, որ դա տեղի չի ունենա նշված ժամկետում, հայտնել է գերմանական Deutsche Welle ռադիոկայանը:
Դիմիտրիս Ավրամոպուլոսը նշել է, որ վիզային ռեժիմի ազատականացումը կախված է ինչպես Թուրքիայի՝ իր պարտավորությունների կատարման ժամկետից, այնպես էլ այն բանից, թե երբ ԵՄ-ն եւ Եվրախորհրդարանը համաձայնություն կտան դրան:
Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ եթե ԵՄ-ն պահպանի վիզային ռեժիմը, ապա Անկարան կարող է չեղարկել փախստականների մասին համաձայնությունը:
Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովը Եվրախորհրդարանին եւ Եվրոպայի Խորհրդին հանձնարարել էր հանել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումները, եթե Անկարան մինչեւ հունիսի վերջը կատարի վիզայի չեղարկման համար մնացած 7 պայմանները եւս: Դրանց թվում են կոռուպցիայի կանխման միջոցառումները, Եվրոպոլի հետ օպերատիվ բանակցություններ անցկացնելու մասին համաձայնագիրը, բոլոր անդամ-երկրների հետ դատական համագործակցությունը, տվյալների պաշտպանության գծով կանոնները ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելը եւ ահաբեկչության դեմ պայքարի գծով օրենսդրութ յան վերանայումը:
Անհավասարակշիռ Էրդողանի հայտարարությունների հետ կապված՝ գերմանական Bild թերթն ավելի վաղ գրել էր, որ ԵՄ որոշ երկրների կառավարությունների ղեկավարներ ներկա պահին քննարկում են փախստականների գծով Թուրքիայի հետ համաձայնագրի այլընտրանքը, քանի որ նրանք ավելի շատ հիմքեր ունեն համարելու, որ թուրքական կողմը կարող է խզել գործարքը:
Թերթը հայտնել է, որ եթե Եվրոպայից երես թեքած Էրդողանը դարձյալ բացի սահմանները փախստականների համար, նրանց ընդունման գլխավոր կետեր կարող են դառնալ հունական կղզիները, որի դեպքում դրանց եւ Հունաստանի մայր ցամաքային հատվածի միջեւ լաստանավային հաղորդակցությունը կդադարեցվի:
«Այդ կղզիներում կքննարկվեն փախստականներին ապաստան տալու հայտերը, եւ հենց այդտեղից կսկսեն հետ ուղարկել հայրենիք նրանց, որոնց մուտքը ԵՄ մերժվելու է: Այդ դեպքում, Թուրքիային խոստացված 6 միլիրադ եվրո գումարը կարող է բաժին հասնել Աթենքին», -ընդգծել է թերթը:
Բրյուսելն ու Անկարան մարտի 18-ին համաձայնագիր են ստորագրել` պայմանավորվելով թուրքական քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի, 3 միլիարդ եվրոյի եւ Թուրքիայից ԵՄ սիրիական փախստականների ընդունման դիմաց հետ վերադարձնել Թուրքիայի տարածքով Հունաստան ժամանած բոլոր անլեգալ միգրանտներին:



