Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը վիճում են ֆինանասական խնդիրների պատճառով
ЛАЙФTert,am-ը գրում է․
Ջոլիի և Փիթի ընտանիքում նորից սկանդալ է հասունացել։ Այս անգամ ամուսինները վիճել են ֆինանսների պատճառով։ Հունիսի սկզբին դերասանը սիրելիին ճոխ նվեր էր մատուցել տարեդարձի կապակցությամբ։ Նա Ջոլիին էր հանձնել Մայորկեի առանձնատան բանալիները։ Ջոլիին ամուսնու նվերը խիստ զարյացրել էր, երբ իմացել էր, որ անշարժ գույքն արժեցել է 4 մլն դոլար, և արդյունքում առատաձեռն նվերը մեծ վեճի պատճառ է դարձել, գրում է elle.ru-ն։
«Անջելինան իմացել է, թե ինչ գումար է վճարել Բրեդը և նեղվել է։ Նա նույնիսկ ասել է, որ հիմա ստիպված է հետաձգել նոր փաստագրական ֆիլմի նկարահանումը և համաձայնել հոլիվուդյան ֆիլմում նկարահանվելու առաջարկին, որպեսզի կարողանա լրացնի ընտանեկան բյուջեի ճեղքը»,- հաղորդել է զույգին մոտ կանգնած աղբյուրը
Խոսքը գնում է «Մալիֆիսենտայի» շարունակության մասին, որի նկարահանումներին մասնակցելուց Ջոլին երկար ժամանակ հրաժարվում էր։ Սակայն Բրեդ Փիթը համոզել է կնոջը, որ այդ ֆիլմում մասնակցությունը թույլ կտա լուծել ֆինանսական խնդիրները։



