Brexit-ը աղետ կդառնա եվրոպական տնտեսության համար. Իսպանիայի վարչապետ
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, եթե Brexit-ի կողմնակիցները մեծամասնություն կազմեն հունիսի 23-ի հանրաքվեում, աղետ կդառնա ոչ միայն բրիտանական, այլեւ ամբողջ եվրոպական տնտեսության համար: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Մարիանո Ռախոյը: Նրա խոսրով, որը մեջբերում է EFE գործակալությունը, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալն «աղետ կլինի բրիտանական ու եվրոպական տնտեսությունների համար» եւ «ամենավատ տնտեսական նորությունը կդառնա երկար տարիների վեր»:
«Հուսով եմ, որ բրիտանացի հպատակներն արդյունքում կքվեարկեն Եվրոպայում մնալու օգտին, որովհետեւ մենք՝ եվրոպացիներս, ցանկանում ենք, որ նրանք մնան: Ինչպես կարող ենք մենք դա չցանկանալ, եթե տարեկան Իսպանիա են ժամանում 15 մլն բրիտանացիներ, այստեղ ապրում են 400 հազար բրիտանացիներ եւ բազմաթիվ իսպանացիներ աշխատում են Միացյալ Թագավորությունում»,- հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը, հաղորդել է ՌԻԱ նովոստին:



