ԱԻՆ-ը Տավուշի մարզում ներգործության է ենթարկել կարկտավտանգավոր երկու ամպ
ОБЩЕСТВОՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին, ժամը 03.38-ից մինչև 04.19-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 11 կայանքներից Տավուշի մարզի Արճիս, Հաղթանակ, Պտղավան, Լճկաձոր, Բագրատաշեն, Կողբ և Բերդավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 7 00 կրակոց: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հունիսի 16-ին, ժամը 01.59-ից մինչև 02.40-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 13 կայանքներից Տավուշի մարզի Բերդավան, Կողբ, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան, Արճիս և Բագրատաշեն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1300 կրակոց:
Հունիսի 16-ին, ժամը 00.09-ից մինչև 00.31-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 24 կայանքներից Արարատի մարզի Արմաշ, Սուրենավան, Արարատ, Նոյակերտ և Ավշար համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3977 կրակոց:
Հունիսի 16-ին, ժամը 00.45-ից մինչև 00.56-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 7 կայանքներից Արմավիրի մարզի Դալարիկ, Լեռնագոգ և Հացիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 459 կրակոց:
Հունիսի 15-ի ժամը 23.30-ից մինչև հունիսի 16-ի ժամը 02.40-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 26 կայանքներից Լոռու մարզի Միխայելովկա, Դարպաս, Գարգառ, Լեջան, Ամրակից, Գյուլագարակ,Վարդաբլուր, Մեդովկա, Կողես, Յաղդան, Ծաթեր, Օձուն Արևածագ, Կուրթան, և Հագվի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 2862 կրակոց:



