Թուրքիայում ԻՊ-ի 3 գրոհայինների ցմահ ազատազրկման են դատապարտել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական դատարանի կայացրած որոշմամբ` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 3 գրոհայիններ ցմահ ժամկետով ազատազրկման են դատապարտվել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ին:
Շվեյցարիայի քաղաքացի Սենդրիմ Ռամադին դատապարտվել է 5 ցմահ ազատազրկման ժամկետի, Գերմանիայի քաղաքացի Բինյամին Շուն` 4, իսկ Մակեդոնիայի քաղաքացի Մուհամեդ Զաքիրին` 1:
Տղամարդիկ ձերբակալվել էին 2014-ին` զինվորականի, ոստիկանի և բեռնատարի վարորդի սպանության մեղադրանքով: Նշվում է, որ նրանք զինված հարձակում էին իրականացրել Թուրքիայի Նիգդե քաղաքում:
Դատարանը վճռել է, որ մեղադրյալները նաև ահաբեկչություն էին ծրագրում իրականացնել Ստամբուլում:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



