Հունաստանում Հայաստանի նորանշանակ միլիոնատեր դեսպանի ընտանիքը
ЛАЙФWnews.am-ը գրում է.
Այսօր ՀՀ նախագահի հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է Հունաստանում Հայաստանի դեսպան։
Մինչ այս նա զբաղեցնում էր Քուվեյթում Հայաստանի դեսպանի պաշտոնը։
Wnews.am-ը ներկայացնում է Ֆադեյ Չարչօղլյանին եւ նրա ընտանիքը.

Ֆադեյ Չարչօղլյանը ծնվել է 09.07.1973թ. Երեւանում։
Կրթությունը
1990-1995թթ. Երեւանի Պետական ճարտարագիտական համալսարան
Տեխնիկական գիտությունների թեկնածու
Աշխատանքային գործունեություն
01.06-26.08.1996թ. ՀՀ ԱԳՆ ֆունկցիոնալ խնդիրների վարչություն, Կցորդ
26.08.1996-01.11.0997թթ. ՀՀ ԱԳՆ երկկողմ տնտեսական Հարաբերությունների բաժնի կցորդ
01.11.1997-20.03.1999թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարության կցորդ
20.03.1999-20.05.2002թթ. Եգիպտոսում ՀՀ դեսպանության երրորդ Քարտուղար, երկրորդ քարտուղար, հյուպատոս

24.05.2002-18.04.2003թթ. ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության երկրորդ քարտուղար
18.04.2003-01.08.2005թթ. ՀՀ ԱԳՆ ՊԱԾ դիվանագիտական անձնակազմի բաժնի պետ, ղեկավարի տեղակալ պ/կ
01.08-15.11.2005թ. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար
16.11.2005-29.03.2010թթ. ՀՀ Նախագահի արարողակարգի ղեկավար

ՀՀ Նախագահի 2010 թվականի մարտի 29-ի հրամանագրով նշանակվել է Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, իսկ այսօր էլ՝ ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հունաստանում Հայաստանի դեսպան։
Դիվանագիտական աստիճան
Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար
Դեսպանը հայտարարագրել է չորս մլն դրամ, 137 հազար դոլար եւ 85 հազար եվրո։
Ֆադեյ Չարչօղլյանն ամուսնացած է, ունի մեկ որդի եւ մեկ դուստր։

Դեսպանի կինը Աննա Նալբանդյանն է։
Նրա հայտարարգրում նշված դրամական միջոցները կազմում են 1.5 մլն դրամ, 198 հազար դոլար եւ 122 հազար եվրո։










