Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Կառավարությունը ներկայացրել է Ընտրական օրենսգրքի շուրջ լայն կոնսենսուս ձևավորելու հիմք ստեղծող առաջարկներ

ПОЛИТИКА

Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո կառավարությունը տարբեր քաղաքական ուժերի հետ շարունակել է քննարկումները դրա շուրջ ավելի լայն կոնսենսուս ձևավորելու համար և ներկայացրել է օրենսգրքում փոփոխությունների առաջարկներ: Դրանք կարող են հիմք դառնալ ընդդիմության և իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև կոնսենսուսի համար: Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում 4+4+4 ձևաչափով քննարկման ժամ անակ այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:«Մենք համարում ենք, որ ընտրական օրենսգիրքն Ազգային ժողովի կողմից  ընդունվել է լայն կոնսենսուսով, սակայն համարում ենք, որ ինչքան լայն լինի այդ կոնսենսուսն, այնքան ավելի  լավ, դրա համար մենք շարունակեցինք տարբեր քննարկումները, որոնք հնարավորություն տվեցին մի առաջարկ ձևակերպել, որը ձեզ ներկայացվել է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը՝ դիմելով քննարկմանը մասնակից ընդդիմադիր քաղաք ական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ ընտրական օրենսգրքում ներդրվելու է մատնահետքերով էլեկտրոնային գրանցման համակարգր: «Մենք մինչև ընտրությունները կկազմակերպենք մատնահետքերի նախագրանցում, որպեսզի ընտրությունների ժամանակ ընտրողը գրանցվի ոչ թե անձը հաստատող փաստաթղթով, այլ մատնահետքով: Որպեսզի այդ նախագրանցումը կարողանանք հեշտ կազմակերպել, մենք դա կանենք պայմանով, որ նախագրանցումն անցնելուց հետո քաղաքացիները կստանան անվճար նույնականացման քարտ: Նախագրանցումը կավարտվի ընտրություն ներից 20 օր առաջ, այդ մատնահետքերը կհավաքվեն մեկ ընդհանուր շտեմարանում և էլեկտրոնային գրանցման գործընթացը կկարողանանք կազմակերպել մատնահետքով»,- նշեց Հարությունյանը՝ հստակեցնելով, որ կարող են լինել բացառիկ դեպքեր, երբ էլեկտրոնային սարքավորումը չի իրականացնի ընտրողի մատնահետքի իդենտիֆիկացումը և այդ դեպքերում ընտրողը կգրանցվի անձը հաստատող փաստաթղթով՝ անձնագրով կամ նույնականացման քարտով:

Անդրադառնալով ստորագրված ընտրական ցուցակները հրապարակելու ընդդիմության պահանջին՝ Հարությունյանն ընդգծեց, որ արդեն ընդունված ընտրական օրենսգրքում սահմանվել է մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ այդ ցուցակներին՝ չխախտելով այդ հարցում Վենետիկի հանձնաժողովի սահմանած սկզբունքները: «Ընդունված ընտրական օրենսգրքով սահմանվել է, որ ընտրություններից հետո վստահված անձինք կարող են իրենց ընտրական հանձնաժողովից պահանջել և ստանալ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակը, ծանոթանալ դրանց հետ, կատարել արտագրությÕ �ւն: Հիմա մենք ևս մեկ կարևոր փոփոխություն ենք առաջարկում: Եթե կլինեն կուսակցություններ, որոնք մասնակցել են ընտրություններին, սակայն ինչ-ինչ պատճառով որևէ տեղամասում չեն կարողացել վստահված անձ ունենալ, կարող են դիմել համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով և ստանալ հնարավորություն ստորագրված ընտրացուցակներին ծանոթանալու»,- մանրամասնեց Հարությունյանը:

Իշխանությունները համաձայն են նաև ընտրական ողջ գործընթացը ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելու ընդդիմության առաջարկին: Դավիթ Հարությունյանը հստակեցրեց, որ իրենք պատրաստ են ընտրական օրենսգրքում սահմանել ընտրական գործընթացի օնլայն հեռարձակման պահանջը այն պայմաններով, որ առաջարկել է ընդդիմությունը: Սա նշանակում է, որ հանրապետության բոլոր ընտրական տեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ և ողջ գործընթացն օնլայն հեռարձակվելու է բոլոր տեղամասերից: «Սրանք էին հիմնական առաջարկները, որ մենք ձևակերպել ենք մեկ փաստաթղթում և ներկայացր ել ենք ձեզ: Եթե գալիս ենք համաձայնության, մենք պետք է համատեղ դիմենք միջազգային դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման հարցով, որովհետև առանց լուրջ ֆինանսավորման մենք չենք կարող այս խնդիրները լուծել: Բացի այդ, կառավարությունն այս առաջարկները ձևակերպելու և դրանք օրենսգրքում ամրագրելու հարցով կհրավիրի արտահերթ նիստ, եթե մենք գալիս ենք ընդհանուր հայտարարի»,- եզրափակեց Հարությունյանը:

Քննարկմանը մասնակից ընդդիմադիր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց գոհունակությունը հայտնեցին ներկայացված առաջարկների հետ՝ ընդգծելով, որ այդ առաջարկները լավ հիմք են ընտրական օրենսգրքում փոփոխությունների շուրջ քննարկումները վերսկսելու համար:

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян