Ереван, 05.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


ՀՀ վարչապետը հանձնարարել է երկու ամսվա ընթացքում առաջարկել հակակոռուպցիոն մարմնի մոդել

ПОЛИТИКА

 ՀՀՎարչապետ Հովիկ Աբրահամյանիգլխավորությամբ կառավարությունում հունիսի 15-ին տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օրակարգի առաջին հարցով ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել են համատեղ աշխատանքային խմբի շրջանակում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի և աշխարհի տարբեր երկրների համանման փորձի ուսումնասիրության արդյունքները: Խմբում ընդգրկված են եղել ինչպես ՀՀ արդարադատության նախարարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակ ակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներ: Խորհրդի անդամներին ներկայացված զեկույցում հանգամանալից անդրադարձ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների ձևավորման միջազգային փորձին և միջազգային մի շարք փաստաթղթերով սահմանված հիմնարար սկզբունքներին, որոնք ուղղված են հակակոռուպցիոն մարմինների անկախության ու արդյունավետության ապահովմանը: Նշվել է, որ ուսումնասիրության արդյունքներն ի մի բերելով՝ աշխատանքային խումբը երկու տարբերակ է առաջարկում. Հայաստանում ստեղծել հակակոռուպցիոն ունիվերսալ անկախ մարմին, որը կներառի երեք բաղադրիչ՝ քն նչական, կրթական և կանխարգելիչ, կամ հակակոռուպցիոն անկախ մարմին, որը կունենա կանխարգելիչ և կրթական գործառույթներ, ինչպես նաև առանձին քննչական մասնագիտացված մարմին: Հաշվի առնելով մեր երկրի հնարավորությունները և ռեսուրսների մոբիլիզացիայի կարևորությունը՝ երկու մարմնի պարագայում էլ առաջարկվում է օգտագործել ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կարողությունները: Արփինե Հովհաննիսյանը նաև նշել է, որ երկու մոդելների դեպքում էլ անհրաժեշտ է առաջ շարժվել գործիքակազմի համապարփակ տրամադրմա ն սկզբունքով: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք կարծիքներ և առաջարկություններ: «Մենք պետք է հաշվի առնենք, որ ներկայացված յուրաքանչյուր մոդել ունի իր առավելությունները և թերությունները և, լսելով հարցադրումները, այսօր վերջնական որոշում դեռ չենք կարող կայացնել: Հանձնարարում եմ արդարադատության նախարարությանը՝ բազմակողմանի քննարկել առաջարկված մոդելները, ևս մեկ անգամ վերհանել  դրական ու բացասական կողմերը և երկու ամսվա ընթացքում որոշում կայացնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնել: Պետք չէ շտապել, եթե նաև օրենսդրության հետ հակասություններ կան, պետք է ուսումնասիրել և միջազգային փորձագետների ևս ներգրավել», - ամփոփելով քննարկումը՝ նշել է վարչապետը:

Հաջորդիվ Կարեն Զադոյանը ներկայացրել է պետական գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման և օֆշորային գոտիներից պետական գնումներին մասնակցության արգելքի սահմանման հարցը: Նա նշել է, որ հարցը բարձրացվել է բիզնես ասոցիացիաների և ՔՀԿ-ների հետ աշխատանքային քննարկումների ընթացքում՝ որպես կոռուպցիոն ռիսկեր պարունակող հրատապ խնդիր: Ներկայացնելով կատարված ուսումնասիրության արդյունքները՝ Կարեն Զադոյանը նշել է, որ օֆշորային գոտիներից բխող հիմնական վտանգն այն է, որ շատ ընկերություններ, որոնց սեփականատերերը հայտնի չեն, օ ֆշորային գոտիներում գրանցվելով՝ Հայաստանում հաղթում են պետական գնումների մրցույթներում: Նրա խոսքով՝ նաև Վերահսկիչ պալատի բացահայտումներից պարզ է դառնում, որ հիմնականում ոչ ռեզիդենտ կամ օֆշորային գոտում գրանցված կազմակերպություններն ստեղծվել են արհեստականորեն` գնումների մասնակցելու համար, իսկ ՀՀ օրենսդրությամբ որևէ արգելք նախատեսված չէ, և օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպությունները կարող են մասնակցել պետական գնումներին: Գնումներում թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու և կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու համար որպես լուծման տարբերակ առաջարկվում է, որպեսզի կառավարությունը պարտադրի իր հետ պայմանագիր կնքել ցանկացող կազմակերպություններին բացահայտել իրական սեփականատերերին, ինչպես նաև պետք է վերջիններիս վերաբերյալ ինֆորմացիան հանրայնացվի անվճար հիմունքներով: Զեկուցողը նշել է, որ նշված մոտեցման կիրառման վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը և արձանագրված վիճակագրությունը վկայում են կոռուպցիայի մակարդակի նվազման մասին: Արձագանքելով՝ վարչապետ Աբրահամյանն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել առաջարկվող մոտեցումը, և, նշելով, որ հարցը շատ կարևոր է ու ընդգրկուն, հանձնարարել է արդարադատության նախարարին՝ երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փաթեթ:

Այնուհետև զեկուցումով հանդես է եկել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի թղթակից Սառա Պետրոսյանը, ով ներկայացրել է «Օտարումների գործընթացի օրինականության ապահովում» և «Աճուրդների իրականացման գործընթացը տեղական ինքնակառավարման մարմիններում» հետազոտությունների արդյունքները: Նա անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում հետազոտության առարկա հանդիսացող ոլորտում գործող օրենսդրության, աճուրդների հրապարակայնության ապահովման, հայտարարությունների բովանդակության օրենսդրական պահանջի կիրառման, աճուրդների իրականացման ընթաակարգի և այն խախտելու օրենսդրական հետևանքների, փակ և դասական աճուրդների, աճուրդի մեկնարկային գնի և այլ հարցերի կապակցությամբ բացահայտված բացթողումներին և աճուրդի գործընթացի կազմակերպման խախտումներին: Ներկայացնելով իր առաջարկությունները՝ Սառա Պետրոսյանն առաջնահերթ է համարել աճուրդների իրականացման գործընթացը կարգավորող օրենսդրության բարելավումը՝ վերացնելով օրենքների և ենթաօրենսդրական ակտերի միջև առկա հակասություններն ու թերությունները, աճուրդների իրականացման օրինակելի կանոնակարգի մշակումը՝ պարտադիր բոլոր համայնքների համա ր, աճուրդներ իրականացնող մասնագիտացված կառույցի ստեղծումը, համայնքային գույքի օտարման, կրկնաճուրդների գործընթացի արդյունավետ կազմակերպումը, հնարավորինս լայն իրազեկումը և այլն: Նշելով, որ ոլորտում խնդիրներ և բացթողումներ կան՝ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ տեղում ստուգումներ իրականացնել և փաստեր ներկայացնել: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այս բնագավառում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, և հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, հաշվի առնելով ներկայացված բոլոր փաստերը և բացթողումները, երկու ամսվա ընթացքում կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը ևս մեկ անգամ կքննարկվի շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ և կներկայացվի Ազգային ժողով:  

Օրակարգային հարցերի շրջանակում «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրել է «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ 2015թ.» գլոբալ ուսումնասիրության շրջանակում ՀՀ պաշտպանության համակարգի ռիսկերի գնահատումը: Որպես իրականացված հետազոտության եզրակացություն՝ առաջարկվում է բարձրացնել համակարգի թափանցիկությունը և արդյունավետությունը, ինչն անհրաժեշտ է հասարակության և զինված ուժերի միջև վստահության ամրապնդման և բյուջեի ծախսման առավելագույն արդյունավետությն համար:

Զեկույցով է հանդես եկել նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ով ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության ոլորտում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ համագործակցության շրջանակում իրականացվող բարեվարքության (բարեխղճության) ամրապնդմանն ուղղված գործողությունների ծրագրի ընթացքը և իրականացվող գործողությունները:

Ամփոփելով հարցի շուրջ ծավալված մտքերի փոխանակությունը՝ վարչապետն ընդգծել է, որ մեր երկրի անվտանգության արդյունավետ ապահովումը պայմանավորված է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմամբ, և այդ գործընթացը պետք է շարունակական լինի: Կառավարության ղեկավարը նշել է, որ ԹԻՀԿ ուսումնասիրության արդյունքները կարող են օգտակար լինել ՀՀ պաշտպանության նախարարությանը կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրերում և նախաձեռնություններում:

 

 

Сообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияВ знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследование Путешествуй без границ: Ucom представляет новые пакеты uTravel Оппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераВТБ (Армения) выступил спонсором армянского издания знаменитого романа А. Дюма «Три мушкетера»Артур Нахшикян избран членом Совета Юнибанка Беспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: Амстердам «Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и шторма