«Տարեդարձը լողավազանում տոնելն իսկական հրաշք է». Լուիզա Ղամբարյանն այսօր նշում է իր 39-րդ տարեդարձը
ЛАЙФTert.am-ը գրում է.
40-ից ավելի դերեր կերտած դերասանուհին արդեն 39 տարեկան է: Լուիզա Ղամբարյանն այսօր նշում է իր 39 ամյակը: Դերասանուհին 1994 թվականից աշխատել է հայկական հեռուստատեսությունում, որտեղ վարել է տարբեր հաղորդումներ` «Ես» մանկապատանեկան, «Պարատուն», «Ինչ եփել այսօր», «Բրաբիոն»: 1995-ից աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի:
1998-2003 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կատարել է բազմաթիվ ֆիլմերի կրկնօրինակումներ: 2007 թվականից նկարահանվել է հեռուստասերիալներում` «Դժբախտ երջանկություն» «Վերադարձ», «Կյանքի գինը» և այլն:
2008 և 2013 թվականներին արժանացել է «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն դերասանուհի, 2014 թվականին` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Tert.am Youth-ը զրուցել է Լուիզայի հետ՝ շնորհավորելու և պարզելու համար, թե ինչպես է նա նշելու ծննդյան տոնը:
Ինչպե՞ս ընդունեցիք «39»-ին…
-Շնորհավորանքների իսկական տեղատարափով: Կեսգիշերից սկսած տոնում եմ: Սանիկներս անակնկալ էին արել և առաջինը շնորհավորեցին: Ընտանիքիս անդամների մասին էլ չեմ խոսում:

Նշելու ե՞ք տարեդարձը:
-Անպայման: Օրս սկսել եմ աղջկաս հետ: Առավոտյան գնացինք լողավազան, մի լավ լողացինք ու հովացանք: Տարեդարձը լողավազանում նշելը իսկական հրաշք է (ժպտում է): Երեկոյան պլանավորել ենք ռեստորաններից մեկում նշել: Հյուրերս կլինեն և՛ ընկերներս, և հարազատներս:

Գիտենք, որ Գեորգի Կիմիչը միշտ օրիգինալ է: Ի՞նչ անակնալ էր պատրաստել այս տարի:
-Այո՛, ամուսինս միշտ օրիգինալ է: Ամեն տարի մի գեղեցիկ անակնկալ է անում: Չեմ ուզում ասել ինչ է նվիրել, քանի որ շատ անձնական է:

Որերո՞րդ տարեդարձը երբեք չեք մոռանա...
-Գրեթե բոլոր տոներս էլ յուրատեսակ են անցել: Հիշում եմ, երբ աղջիկս մեկ տարեկան էր ու իր թոթով լեզվով շնորհավորեց ինձ: Բալիկիս թթովախոս ձայնը մինչև հիմա ականջներումս է...

1
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Случай на избирательном участке 14\43. Избиратель протягивает руку и берет только бюллетень №7



