Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի համբերությունն սպառվում Է. Քերի
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 15-ին Ռուսաստանին նախազգուշացրել Է, որ սիրիական հակամարտության եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի նկատմամբ ԱՄՆ-ի համբերությունն «սպառվում Է»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
«Ռուսաստանին անհրաժեշտ Է հասկանալ, որ մեր համբերությունն անվերջ չԷ, փաստորեն, այն խիստ սահմանափակված Է նրանով, թե Ասադը կենթարկվի արդյոք պատասխանատվության»,-Քերիի խոսքը մեջբերում Է գործակալությունը:
Գլխավոր հարցերից մեկը, որոնց շուրջ տարաձայնություններ են պահպանվում, նախագահ Բաշար Ասադի ճակատագիրն Է: Սիրիական ընդդիմության մի մասը եւ Արեւմուտքի շատ երկրներ պնդում են, որ Սիրիայի ղեկավարը տեղ չունի երկրի ապագայում: Ռուսական կողմը քանիցս հայտարարել Է, որ Ասադի եւ Սիրիայի ղեկավարության ապագան կարող Է որոշել միայն սիրիական ժողովուրդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



