Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վերադարձել են Լոս Անջելես՝ դստեր ծննդյան օրը տոնելու
ФОТО
24 ժամ՝ ուղիղ այդքան ժամանակում Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հասցրեցին ավարտել իրենց բոլոր գործերը Փարիզում: Մեզ թվում էր, թե Քիմը մտադիր է ամուսնու հետ ֆուտբոլ դիտելու գնալ, ի վերջո Եվրոպայի առաջնություն է (գուցե եզրափակիչ խաղին դեռ ներկա կլինի), բայց հայուհին գնացել էր մասնակցելու Harper’s Bazaar–ի համար ֆոտոշարքին:
Ընդ որում, Կառլ Լագերֆելդի ղեկավարությամբ: Քիմը մասնակցել է Կառլի ու ֆրանսիական Vogue–ի նախկին խմբագիր Կարին Ռոյթֆելդի Bazaar Icons «Harper's Bazaar-ի կուռքերը» նախագծին:
Ամուսինները վերադարձել են Լոս Անջելես, որտեղ նրանց նախ տեսել են օդանավակայանում:
35-ամյա Քիմն ու 39-ամյա Քանյեին շրջապատել էին պապարացիները:
Հետո Քանյեն հայտարարել է ԱՄՆ-ում ու Կանադայում The Saint Pablo Tour շրջագայություն սկսելու մասին՝ իր նոր The Saint Pablo ալբոմին աջակցելու համար:
Դե իսկ ամենակարեւորը, որ այսօր Քիմի ու Քանյեի դուստրը՝ Նորթը, երեք տարեկան է դառնում:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ AKM-GSI, Xposure




















































