Զարիֆը եւ Քերին Օսլոյում քննարկել են միջուկային համաձայնագրի կատարումը
МЕЖДУНАРОДНОЕԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Օսլոյում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են միջուկային համաձայնագիրը: Այդ մասին հունիսի 15-ին հայտնել Է IRNA գործակալությունը:
Հանդիպումը տեղի Է ունեցել հունիսի 15-ի առավոտյան Նորվեգիայի մայրաքաղաքի Radisson Blu հյուրանոցում խաղաղության հարցերին նվիրված խորհրդաժողովի շրջանակներում, նշում Է գործակալությունը:
«Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել են միջուկային համաձայնագրի իրագործումը եւ փաստաթղթով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» լույս հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումը ամբողջովին կվերացնի ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



