Walt Disney World զբոսայգում ալիգատորը երկամյա տղային քաշ Է տվել ջրի տակ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի ոստիկանությունը փնտրում Է երկամյա այն տղային, որին ալիգատորը ջրի տակ Է քաշ տվել Օռլանդոյի արվարձանի Walt Disney World զվարճանքների զբոսայգու շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես նշում են տեղական իշխանությունները, միջադեպը տեղի Է ունեցել հունիսի 14-ի երկոյան Seven Seas Lagoon արհեստական լճի ափին:
Նեբրասկայից ժամանած երեք երեխաներով ընտանիքը հանգստանում Էր լճի մոտ, երբ ալիգատորը հարձակվել Է տղայի վրա: Երեխայի հայրը փորձել Է փրկել տղային, սակայն ոչինչ չի ստացվել:
Երեխայի որոնումներին մասնակցում են ավելի քան 50 ոստիկաններ եւ բնախույզ փորձագետներ:
Disney-ի ներկայացուցիչը հայտարարել Է, որ ընկերությունը ցնցված Է պատահարից: Նա նաեւ նշել Է, որ նախկինում զբոսայգում ալիգատորների հարձակումների դեպքեր չեն արձանագրվել:
Walt Disney World-ն աշխարհում զվարճանքների՝ մակերեսով ամենամեծ եւ ամենաշատ հաճախվող կենտրոնն Է, դրա ընդհանուր մակերեսը կազմում Է 100 քառակուսի կիլոմետր:



