Մոսկվան ամեն ինչ անելու Է Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը զարգացնելու համար. Շոյգու
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի հետ հունիսի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել Է միջազգային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Անդրկովկասում եւ Կասպից ծովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Մեր ռազմական համագործակցությունը, ինչպես նաեւ մեր երկրների միջեւ մնացած ողջ համագործակցությունը ռազմավարական բնույթ Է կրում: Եթե խոսենք մեր համագործակցության եւ 2016 թվականին համագործակցության պլանի մասին, այն բավականին հագեցած Է»,-ասել Է Շոյգուն:
«Կարծում եմ, որ այնտեղ աճի եւ զարգացման ներուժ կա: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր բարեկամական ռազմավարական գործընկերությունն ու կապերը շարունակեն զարգանալ»,-հավելել Է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը:



