Հատուկ ծառայությունները նախազգուշացրել են Բելգիայում եւ Ֆրանսիայում նախապատրաստվող ահաբեկչության մասին
МЕЖДУНАРОДНОЕԲելգիայի հատուկ ծառայությունները նախազգուշացրել են, որ Սիրիայից Եվրոպա են ուղարկվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների խմբեր, որոնք հարձակումներ են պլանավորում Բելգիայում եւ Ֆրանսիայում: Երկրի բոլոր իրավապահ մարմիններին ուղարկված համապատասխան նամակից հունիսի 15-ին քաղվածքներ Է հրապարակել La Derniere Heure թերթը:
«ԻՊ-ի զինյալները ենթադրաբար Սիրիայից մեկնել են մոտավորապես մեկուկես շաբաթ առաջ, որպեսզի Թուրքիայի եւ Հունաստանի տարածքով առանց փաստաթղթերի հասնեն Եվրոպա: Այդ մարդիկ կարող են բաժանվել երկու խմբի. մեկը կուղեւորվի Բելգիա, իսկ մյուսը՝ Ֆրանսիա՝ հարձակումներ կատարելու երկուական մարդուց բաղկացած ոչ մեծ խմբերով,-ասված Է հատուկ ծառայությունների ծանուցման մեջ:-Առկա հետախուզական տվյալների համաձայն՝ նրանք արդեն կարող են ստացած լինել անհրաժեշտ զենքը, եւ նրանց գործողություններն անխուսափելի կլինեն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



