Ժաննա Ֆրիսկեի հայրը Դմիտրի Շեպելեւին հարբեցող է անվանել
ФОТО
Այսօր՝ հունիսի 15-ին Ժաննա Ֆրիսկեի մահվան առաջին տարելիցն է: Հետեւաբար՝ հանգուցյալ երգչուհու հոր ու նրա քաղաքացիական ամուսնու միջեւ վիճաբանությունների ու սկանդալների հերթական մասնաբաժնի ժամանակը:
Երգչուհու հայրը հարցազրույցում խոստովանել է, որ դստեր քաղաքացիական ամուսին հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւըհարբեցող է:
«Նա Ժաննային հավանաբար զոմբիացրել էր: Ժաննան չէր ուզում, որ Դմիտրիի մասին խոսեինք: Լոս Անջելեսից հետո, որտեղ նա բուժում էր անցնում, Ժաննան հասկացավ, թե ինչ է պետք Դմիտրիին: Դմիտրին Նոր տարուց հետո շատ էր ուզում ամուսնանալ նրա հետ: Հասկանո՞ւմ եք ինչի համար: Մի օրում նա երեխային մեր բնակարանի գրանցումից հանեց ու Ժաննայի բնակարանում գրանցեց: Գողացավ բոլոր փաստաթղթերը՝ մենք հետո արդեն հասկացանք թե ինչն ինչոց է»,- ասել է հայրը:
Ժաննայի հայրը մեկնաբանել է նաեւ Շեպելեւի հարցազրույցը երգչուհու եւ որդու մասին: «Վերջերս կարդացի Շեպելեւի հարցազրույցը, որտեղ նա ասել էր, որ Ժաննան դաստիարակվել է աղբակույտում: Աղբակույտը հենց նրա՛նց ընտանիքում է:Իսկ ես գեղեցիկ, խելացի ու լավ աղջիկներ եմ դաստիարակել՝ թե մեկին, թե մյուսին: Ժամանակին մենք հանրակացարանում էինք ապրում ու աշխատում օրական 12-15 ժամ, որպեսզի բնակարան ու մեքենա գնենք: Իսկ նա պորտաբույծի մեկն է: Ինքն էլ, նրա հայրն էլ սովորական հարբեցողներ են: Թող մենք աղբակույտ լինենք, բայց հարբեցող չենք: Եվ ի տարբերություն նրանցից՝ ես իմ կյանքում ամեն ինչին ինքնուրույն եմ հասել: Իսկ նրա հայրն ու մայրը ապրում են ծնողների հետ՝ նրանց բնակարանում»,- մեջբերում է ՖրիսկեինProZvezd–ը:




















































