Քլինթոնը եւ Սանդերսը փակ հանդիպում են անցկացրել Վաշինգտոնում
МЕЖДУНАРОДНОЕԴեմոկրատական կուսակցությունից նախագահական մրցարշավի մասնակիցները՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ սենատոր Բեռնի Սանդերսը, փակ հանդիպում են անցկացրել Վաշինգտոնի Capitol Hilton հյուրանոցում այն բանից հետո, երբ նախկին առաջին տիկինը հաղթանակ է տարել երկրի մայրաքաղաքում անցկացված եզրափակիչ փրայմերիզներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես ճշտում է Hill թերթը, Սանդերսը ժամանել է իր օգնականների, ինչպես նաեւ տիկնոջ՝ Ջեյնի ուղեկցությամբ: Իսկ Քլինթոնը շենք է մտել ետնամուտքից:
Նրանց հանդիպումը տեւել է մոտավորապես 90 րոպե: Դրա ավարտից հետո քաղաքական գործիչները չեն շփվել հյուրանոցի մոտ հավաքված լրագրողների հետ:
Հրատարակությունը նշել է, որ հանդիպումից հետո Սանդերսն ուղեւորվել է Վերմոնտի նահանգ, որը նա ներկայացնում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում: Սպասվում է, որ հունիսի 16-ին քաղաքական գործիչը հանդես կգա իր կողմնակիցներին հասցեագրված տեսաուղերձով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



