Այդ տարածված գործոնը խլում է ավելի շատ կյանք, քան մալարիան ու ՁԻԱՀ-ը
ЛАЙФՆոր Զելանդիայի Օքլենդի տեխնոլոգիական համալսարանի գիտնականների հետազոտությունների շնորհիվ առաջին անգամ պարզվել է, որ աղտոտված օդի ազդեցությունից իշեմիկ կաթվածի զարգացման ռիսկը շատ ավելի բարձր է, քան մինչ այժմ համարվում էր: Այդ մասին հայտնում է newsyou.info-ն:
Եթե իրավիճակը չփոխվի, ապա մինչև 2050 թվականը օդի աղտոտվածությունը կդառնա տարեկան նվազագույնը 6 միլիոն մարդու մահվան պատճառ:
Աղտոտված օդից արդեն տարեկան մահանում է ավելի շատ մարդ, քան ՁԻԱՀ-ից կամ մալարիայից:
Հետազոտության հեղինակները նաև նշում են, որ քաղաքային մթնոլորտի վնասակար ազդեցությունը շատ քիչ է գերազանցում այն վնասակար ազդեցությանը, ինչը կապված է տների ներսի օդի աղտոտվածության հետ: Բնակարաններում օդը աղտոտվում է տաքացման համար հին սիստեմի վառարանների և խոհանոցային օջախների օգտագործման հետևանքով, որոնցում այրում են փայտ կամ ածուխ:



