Կործանված A320-ի ինքնագրիչների որոնումները կշարունակվեն նաեւ ազդանշանի կորչելուց հետո
МЕЖДУНАРОДНОЕՄիջերկրական ծովում մարտի 19-ին Egypt Air ավիաընկերության կործանված A320 ինքնաթիռի ինքնագրիչների որոնումները կշարունակվեն նույնիսկ այն բանից հետո, երբ դրանց մարտկոցներն սպառվեն, եւ դրանք դադարեն ազդանշան հաղորդել: Այս մասին գրել Է «Ալ Ահրամ» թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ որոնողական բրիգադները «կշարունակեն Միջերկրական ծովում ինքնաթիռի բեկորների, զոհվածների մարմնամասերի եւ «սեւ արկղերի» որոնման աշխատանքը նույնիսկ եթե դրանց հետ ազդանշանները հունիսի 24-ից հետո ընդհատվեն»:
Ավելի վաղ հունիսի 13-ին Եգիպտոսի քննչական հանձնաժողովը նշել Է, որ դա վերջին օրն Է, երբ որոնողները կկարողանան ուղղորոշել ինքնագրիչներից ստացվող ազդանշանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



