ՆԱՏՕ-ն որոշել է տեղակայել ևս չորս գումարտակ Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում
МЕЖДУНАРОДНОЕՆԱՏՕ-ում համաձայնեցրել են Եվրոպայի արևելքում ռոտացիոն հիմքով ևս չորս գումարտակ տեղակայել:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Դաշինքիգլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Մենք որոշել ենք ամրապնդել առաջավորզորքի ներկայությունը Եվրոպայի արևելքում՝ ռոտացիոն հիմքի վրա տեղադրելով չորս գումարտակ Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսի ընթացքում:
Սթոլթենբերգն ընդգծել է, որ բոլոր նմանատիպ միջոցառումները նպատակ ունեն միմիայն ապահովել Դաշինքի անվտանգությունը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի ձգտում առերեսում տեսնել ՌԴ-ում:
ՌԴ ԱԳՆ Եվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը հայտարարել է, որ ռուսական կողմը ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել Լեհաստանում և մյուս երկրներում ՆԱՏՕ-ի լրացուցիչ գումարտակների տեղակայման առիթով: Նա մանրամասնել է, ասելով, որ «դա կլինի ուժերի շատ վտանգավոր աճ՝ մեր սահմաններին բավականին մոտ տարածքում»:



