Չեխիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները մասնակցել են նացիզմի զոհերի հիշատակի միջոցառմանը
ОБЩЕСТВОՉեխիայի Հանրապետության Լիդիցե բնակավայրի հուշահամալիրում հունիսի 11-ին տեղի է ունեցել նացիզմի զոհերի հիշատակին նվիրված արարողությունը: Միջոցառման սկզբում եղբայրական գերեզմանին ծաղկեպսակներ են զետեղել չեխ պաշտոնյաներն ու Չեխիայի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, այդ թվում՝ ՀՀ դեսպանության ներկայացուցիչները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի պետական մակարդակով նշվում էր այդ ողբերգության 74-ամյա տարելիցը, որին մասնակցել է նաև Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը: Օրհնության ու հիշատակի խոսքով հանդես եկավ Օլոմոուցի արքեպիսկոպոս Յան Գրաուբները, ելույթներ ունեցան հուշահամալիրի տնօրեն Միլոշ Չերվենցլը և Ազատության համար պայքարի մարտիկների միության նախագահ Յարոսլավ Վոդիչկան:
Հուշահամալիրը կառուցվել է հավերժացնելու համար 1942թ. հունիսի 10-ին և դրանից հետո նացիստների կողմից ոչնչացված 340 բնակչի, այդ թվում` 88 երեխաների հիշատակը:



