Անգլիացու մահվանից հետո Մարսելում ռուս երկրպագուներ են ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕԱնգլիա-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման շրջանակներում տեղի ունեցած անկարգությունների պատճառով զոհված անգլիացի երկրպագուի գործով Մարսելում տեղի են ունեցել ռուս ֆուտբոլասերների զանգվածային ձերբակալություններ: Մարսելի ոստիկանապետը որոշել է ձերբակալել բոլոր ռուս երկրպագուներին, ովքեր ավելի վաղ էլ ձերբակալվել էին անկարգություններ հրահրե լու համար: Ֆուտբոլասերները ազատ կարձակվեն առավոտյան, եթե նրանց նկատմամբ մեղադրանք չառաջադրվի:
«Նախ մեզ ձերբակալեցին Մարսելում, այնուհետև մեզ ազատ արձակվեցին, որից հետո եղավ Մարսելի ոստիկանապետի որոշումը, ըստ որի նույնիսկ ձերբակալվածների թվում հայտնվեցին կանայք և ավտոբուսի վարորդները »-ասել է Ռուսաստանի երկրպագուների միության նախագահ Ալեքսանդր Շպրիգինը:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ այդ մասին հաղորդում է Ալեքսանդր Շպրիգինի թվիթերյան էջը:



