Ֆրանսիայում երկու մարդ Է ձերբակալվել ոստիկանների սպանության կապակցությամբ
МЕЖДУНАРОДНОЕԵրկու մարդ Է ձերբակալվել Փարիզի Մանյանվիլ արվարձանում երկու ոստիկանների սպանության կապակցությամբ: Այդ մասին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրի:
«Այդ մարդիկ կապված են մարդասպանի՝ Լարոսի Աբալայի հետ, որը ոստիկանության հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում չեզոքացվել Է Մանյանվիլում նրա զոհերի տանը»,-գործակալությունը մեջբերում Է աղբյուրի խոսքը:
Հունիսի 13-ի երեկոյան Փարիզի Մանյանվիլ արվարձանում 25-ամյա Լարոսի Աբալան սպանել Է ոստիկանության երկու աշխատակիցների: Դրանից հետո նա ուժայինների կողմից ոչնչացվել Է հատուկ գործողության ընթացքում:
Աբալան հաշվառման մեջ Էր իրավապահ մարմիններում: Ինչպես ավելի վաղ հաղորդել Էր AFP գործակալությունը, վկայակոչելով ոստիկանության աղբյուրների, 2013 թվականին նա եղել Է Ֆրանսիայում եւ Պակիստանում ահաբեկչական ցանցի կազմակերպման գործով ֆիգուրանտների թվում:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտնել Է, որ հանցագործը «սպանել Է ոստիկանության սպային ու նրա տիկնոջը, որը Իվլինի դեպարտամենտի կոմիսարիատի աշխատակցուհին Է»:
Ֆրանսիայի իշխանությունները հարձակումը որակել են ահաբեկչական գործողություն:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է այդ հանցագործության պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



