Յոզեֆ Բլատերը խոսել է անօրինական վիճակահանությունների մասին
ОБЩЕСТВОՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը նշել է, որ ինքը երբևէ մասնակցություն չի ունեցել պայմանավորված վիճակահանությունների: Բլատերը հայտնել է, որ ինքը գիտի միայն մեկ մարդու ով ֆուտբոլում ունեցել է այնպիսի իշխանություն, որ կարողացել է դիմել այդպիսի քայլի: Խոսքը Արտեմիո Ֆրանկիի մասին է, որը ժամանակին եղել է ՈւԵՖԱ-ի նախագահ:
«Արմենպրես»-ը, հղում կատարելով « La Nacion»-ին, փոխանցում է Յոզեֆ Բլատերի խոսքերը. «Գոյություն ունի հատուկ եղանակ, որի միջոցով վիճակահանության մասնակիցները կարողանում են տարբերել զամբյուղում գտնվող գնդակները: Այդ գնդակները սառեցվում են հատուկ եղանակով և վիճակահանության ժամանակ ձեռքի ամենափոքր հպումն անգամ բավարար է դրանք տարբերակելու համար»:
2015թ. դեկտեմբերի 21-ին ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին 8 տարով որակազրկվել են ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից:



