Իտալացի բժիշկները հաջողությամբ վիրահատել են Սիլվիո Բեռլուսկոնիի սիրտը
ОБЩЕСТВОՄիլանի հիվանդանոցի բժիշկները Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սրտի հաջող վիրահատություն են կատարել: Այդ մասին հունիսի 14-ին հայտնել Է ANSA գործակալությունը:
Վիրահատությունը, որի ընթացքում փոխարինվել Է աորտայի փականը, Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոցում կատարել Է կարդիովիրաբույժ Օտավիո Ալֆերին:
Վիրաբուժական միջամտությունը 79-ամյա Բեռլուսկոնիին պահանջվել Է այն բանից հետո, երբ նրա մոտ «սրտի անբավարարություն» Է ախտորոշվել աորտայի փականի աշխատանքի խանգարման հետեւանքով:
Հունիսի 13-ին նախկին վարչապետը խոստովանվել Է եւ հաղորդվել: Ավելի վաղ ոչ մեծ պաշտոնական հայտարարության մեջ նա ասել Է, թե հավատում Է բժշկությանը եւ հույսը դնում Է Աստծո վրա: Վիրահատությունից առաջ ամբողջ օրը Բեռլուսկոնին անցկացրել Է ընտանիքի հետ՝ իր հինգ երեխաների շրջապատում: Նրան շուտափույթ ապաքինում են մաղթել ինչպես կողմնակիցները, այնպես Էլ քաղաքական ընդդիմախոսները, ներառյալ վարչապետ Մատեո Ռենցին:
Հիվանդանոցի շենքի առջեւ հավաքվել Էին նրա երկրպագուները, ինչպես նաեւ բազմաթիվ լրագրողներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



