Գերմանիան էրդողանին պաշտպանող թուրքերին կոչ է արել խելքի գալ, եթե ուզում են այդ երկրում մնալ
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Ներքին գործերի պետքարտուղար Գյունթեր Քրինգսը գերմանաբնակ թուրքերին նախազգուշացրել է, որ Էրդողանի՝ ատելություն քարոզող հռետորաբանությանը հետեւելը կարող է վատ վախճան ունենալ նրանց համար։
Rheinischen Post պարբերականի փոխանցմամբ՝ Քրիգսը Գերմանիայում ապրող թուրքերին կոչ է արել հեռու մնալ Էրդողանի ոդեգրած քաղաքական գծից։ «Նա, ով հետեւում է Էրդողանի՝ ատելության քարոզին, պետք է ինքն իրեն հարցնի, թե արդյոք ուզում է մեզ մոտ մնալ։ Ով այդպես է մտածում, նշանակում է նա միանշանակ չի ինտեգրվել մեր պետությանը եւ մեր իրավական համակարգին»,– ասել է Ներքին գործերի պետքարտուղարը։
Բավարիայի ՆԳ նախարար Յոախիմ Հերմանն իր հերթին քննադատել է Բունդեսթագի պատգամավորների հասցեին Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման պատճառով Թուրքիայի իշխանությունների եւ Գերմանիայի իսլամական միության արած հայտարարությունները։ «Ես կարծում եմ, որ քննարկումները, որոնք վարում են Թուրքիայի իշխանությունները եւ Դիթիբը (Գերմանիայի իսլամական միությունը) առնվազն տարօրինակ են։ Դա արտահայտում է Էրդողանի գաղափարախոսությունը, որի մասին ես միշտ զգուշացրել եմ։ Նա ծագումով թուրք գերմանացիներից պահանջում է միշտ թուրք մնալ։ Բայց նա, ով Բունդեսթագում է հայտնվում, ծառայում է բացառապես Գերմանիայի Դաշնային Հանրապետության շահերին եւ նրա մշտական բնակչությանը»,– ասել է Հերմանը։



