Դատախազը Պերմյակովի դասալքության և ապօրինի զենք կրելու համար պահանջեց 10 տարվա ազատազրկում
ОБЩЕСТВОԳյումրիի ռուսական ռազմաբազայում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի դատաքննությանը պետական մեղադրող Վլադիմիր Անդրուսենկոն դասալքության, զենքի հափշտակման եւ ապօրինի կրման հոդվածներով պահանջեց 10 տարվա ազատազրկում:
Արդար դատավճիռ պնդեց նաև տուժող կողմի ներկայացուցիչ գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովը: Պաշտպանական կողմը' ի դեմ պաշտպան Դանիելյանի ևս հույս հայտնեց, որ արդար եւ անկոմնակալ վճիռ կկայացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' դատարանը վերջին խոսքը տվեց Պերմյակովին, ով նշեց, որ ընդունում է մեղքը եւ պատրաստ է կրել ցանկացած պատիժ: Դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 12-ին' ժամը 19:00-ին:
Դատական նիստը նախագահում է Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորային դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շելդյաևը:
Պերմյակովը մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների' 338 հոդվածի 2 կետի, 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222 հոդվածի առաջին կետի պահաջներով:



