Երգչուհի Նարինե Դովլաթյանը՝ ոտքը կոտրելու և ծանր օրվա մասին
ФОТО
Blognews.am-ը գրում է․
Երգչուհի Նարինե Դովլաթյանը, ով այժմ նկարահանվում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում, երեկ Ինստագրամում լուսանկար է հրապարակել, որը տարակարծության տեղիք է տվել։ Լուսանկարում Նարինեն գիպսով է, մեկնաբանություններում բոլորը նրան առողջություն են մաղթել։
Blognews-ը խոսեց երգչուհու հետ՝ պարզելու, թե ինչ է պատահել։ Պարզվում է՝ լուսանկարն արվել է սերիալի նկարահանումների ժամանակ։ «Դիմահարդարը և կոստյումերը շատ լավ աշխատանք էին արել, թեև լուսանկարում վերքերս այնքան էլ լավ չեն երևում։ Կերպարը դուրս եկավ, երեխեքը նկարներն ուղարկեցին, տեղադրեցի էջումս։ Բացահայտումներ չէի արել, քանի որ ցանկալի է նախապես չբացահայտել, թե ինչ է լինելու սերիալում, սակայն նկարն այնպիսի տարածում գտավ, որ պետք է պարզաբանեմ»,- ասաց երգչուհին։Նարինեն նշեց, որ լուսանկարը հրապարակել էր ծանր աշխատանքային օրվանից հետո։ «14 ժամ նկարահանման ենք, հիմնականում ծանր տեսարաններ էին ու մի փոքր տանջված էի»,- ասաց երգչուհին, ով այս օրերին ավելի խիտ գրաֆիկով է աշխատում, քանի որ պատրաստվում է մեկնել Ֆրանսիա։
Նա և երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը համերգներ են ունենալու Ֆրանսիայի տարբեր քաղաքներում։ Նարինեն նշեց, որ առաջին անգամ է ելույթ ունենալու այս երկրում։ «Ֆրանսիայում միայն օդանավակայանում եմ եղել։ Հուսով եմ՝ կկարողանամ նաև զբոսնել ու հաճելի ժամանակ անցկացնել»,- ասաց նա։




















































