Հովհաննես Սահակյանը չի բացառում ԸՕ-ի շուրջ քննարկումների 4+4+4 ձևաչափի վերականգնումը
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետական կուսակցությունը ընդդիմության հետ շարունակում է քննարկել ընտրական օրենսգրքում փոփոխություներ կատարելու հարցը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Վստահ եմ, որ մոտ ժամանակներս մենք կունենանք խնդրահարույց հարցերի շուրջ ընդհանուր մոտե ցում, որովհետև այստեղ խնդիրը միայն իշխանությունն ու ընդդիմությունը չեն, այստեղ խնդիրը նաև քաղաքացիական հասարակությունն ու միջազգային այն հանրությունն են, այն փորձագետները, որոնք պետք է իրենց եզրակացությունը տան»,-ասաց Սահակյանը:
Հարցին՝ այս պահին միայն ՀԱԿ-ի հետ ե՞ն քննարկումներն ընթանում, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Մեզ մոտ քննարկումները միշտ էլ տեղի են ունենում և շարունակվում են: Հիմա եթե խնդիրը ՀԱԿ-ն է բարձրացրել, ՀԱԿ-ն է եկել, քննարկման թեմա է դարձրել այս կամ այն հարցը կարծում եմ՝ այստեղ որևէ խնդիր չկա: Մենք անլուրջ որեւէ գործով չենք զբաղվում՝ առավել ևս ընտրական օրենսգրքի հետ կապված: Այս պահին միայն ՀԱԿ-ի հետ ենք բանակցում, քանի որ խնդիրը ՀԱԿ-ն է բարձրացրել: Կարծես թե ձևաչափը հետագայում կլինի 4+4+4-ը, որտեղ բոլոր քաղաքական ուժերն են ներգրավված»:



