Ճապոնիայում ապրիլյան երկրաշարժերից հետո շուրջ 6,5 հազար բնակիչներ մնում են տարհանման կենտրոններում
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի Կյուսյու հարավարեւմտյան կղզու Կումամոտոյի պրեֆեկտուրայի շուրջ 6,5 հազար բնակիչներ ապրիլին այդ շրջանը ցնցած երկրաշարժերից հետո դեռեւս հարկադրված են ապաստանել փախստականների համար նախատեսված տարհանման կենտոններում: Այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը, որն աղետի գոտու իրադրության սեփական ուսումնասիրություն Է կատարել:
«Տարհանվածներին նորմալ տներում տեղավորելու աշխատանքը շատ դանդաղ Է ընթանում, փախստականների շրջանում զանգվածային հիվանդությունների տարածման վտանգ Է ստեղծվում»,-արձանագրել են ընկերության լրագրողները:
Ապրիլի 14-ին սկսված մի շարք երկրաշարժերի հետեւանքով, որոնցից մեկն ավելի քան 7 մագնիտուդ ուներ, Կումամոտոյի պրեֆեկտուրայում ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել Է ավելի քան 30 հազար տուն: Ներկայում իշխանությունները մոտավորապես 3 հազար ժամանակավոր բնակավայր են կառուցում տարհանվածներին տեղավորելու համար, սակայն առայժմ դրանցից շահագործման են հանձնվել միայն 90-ը:
Տարերքի հարվածից զոհվել Է 49 մարդ, բնակիչներից մեկն անհետ կորել Է: Եվս 20 մարդ տարհանման կենտրոններում մահացել Է տարբեր հիվանդություններից, որոնք սրվել Էին սթրեսների պատճառով: Ճապոնիայի խորհրդարանը մայիսին հավանություն Է տվել 778 մլրդ իենի (մոտավորապես 7,4 մլրդ դոլարի) հատկացմանը, որը նախատեսված Է Կումամոտոյում տարերային աղետի հետեւանքների հաղթահարման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



