Փարիզի մերձակայքում ոստիկանի սպանությունը ահաբեկչական գործողություն Էր. Ֆրանսիայի ՆԳՆ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի Իվելինի դեպարտամենտում ոստիկանների ընտանիքի սպանությունը «զազրելի ահաբեկչական գործողություն Էր»: Այդ մասին հայտարարել Է հանրապետության ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը՝ դուրս գալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասն ակցությամբ կայացած արտահերթ խորհրդակցությունից:
«Կատարվել Է զազրելի ահաբեկչական գործողություն»,- ասել Է Կազնյովը: Ավելի վաղ երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան լե Ֆոլը նույնպես կատարվածը որակել Էր ահաբեկչական գործողություն:
Հունիսի լույս 14-ի գիշերը մի տղամարդ հարձակվել Է իր հարեւան ոստիկանի վրա ու սպանել նրան՝ դանակի մի քանի հարված հասցնելով որովայնի շրջանում: Դրանից հետո նա պատանդ Է վերցրել նրա կնոջն ու երեխային: Չարագործը ոչնչացվել Է ոստիկանության հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում: Հարձակման վայրում գտել են ոստիկանի տիկնոջ մարմինը, որը հանցագործի կողմից սպանվել Է սառը զենքով: Նա նույնպես աշխատում Էր ՆԳ նախարարության կառույցում: Տանը գտնվող երեխան՝ եռամյա տղան, չի տուժել:
ՌԻԱ Նովոստին նշում Է, որ հատուկ նշանակության ուժերի կողմից ոչնչացված 25-ամյա Լարոսի Աբալան իրավավապահ մարմիններին հայտնի Էր որպես կողոպուտների ու ահաբեկչական խմբի գործունեության մասնակից:



