Թրամփն իր 70-ամյակը նշում է նախընտրական հանրահավաքում
МЕЖДУНАРОДНОЕՄիլիարդատեր Դոնալդ Թրամփը, որն իր համար ապահովել Է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելը, հունիսի 14-ին տոնում Է 70-ամյակը: Այդ օրը նա հակված չԷ հիշելու ապրած տարիները, բայց դրա փոխարեն տրամադրված Է խուսափել նախընտրական պայքարում երկարատեւ ընդմիջումներից:
Չնայած տարիքին, քաղաքական գործիչը չի թուլացնում նախագահական մրցարշավի տեմպը: Հունիսի 13-ին նա կողմնակիցների հետ հանդիպում Է անցկացրել Նյու Հեմփշիրի նահանգում, երկրորդն ստիպված Է եղել չեղյալ հայտարարել Օռլանդոյում կատարված (Ֆլորիդայի նահանգ) ահաբեկչական գործողության պատճառով, որը 50 մարդու կյանք խլեց: Հունիսի 14-ին հանրապետականը հանրահավաք Է կազմակերպում Գրինսբորոյի (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) մարզական արենայում: Այս շաբաթ նա ուղեւորություններ Է նախատեսել Ատլանտա (Ջորջիայի նահանգ), Հյուսթոն եւ Դալլաս (Տեխասի նահանգ), ինչպես նաեւ Լաս Վեգաս (Նեւադայի նահանգ):
Կլոր տարեթվի առթիվ հունիսի 11-ին երկրպագուները կուռքի համար երգել են «Ծննդյանդ օրը շնորհավոր» երգը: Միլիարդատերը ծիծաղել Է եւ ասել, թե «չի ցանկանում լսել դրա մասին» (ծննդյան օրվա):
«Ես ինձ այնպես եմ զգում, ասես 35 տարեկան լինեմ: Եվ դա լավ նորություն Է»,- հայտարարել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



