Վալերի Պերմյակովի փաստաբանը դատարանից պահանջում է անկողմնակալ լինել
ОБЩЕСТВОՎալերի Պերմյակովի փաստաբանը դատարանից պահանջում է անկողմնակալ լինել:
Գյումրիում դասալքության, զենք գողանալու եւ ապօրինի զենք կրելու գործով Վալերի Պերմյակովի դատավարությունն անցել է բանավեճերի փուլ (ֆոտոռեպորտաժ):
Դատական նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ Պերմյակովի փաստաբան Արթուր Դանիելյանը հիշեցրել է, որ ինքը հանրային պաշտպան է հանդիսանում: «Ինձ համար իրոք հեշտ չէ կատարել այս առաքելությունը»,- ասել է փաստաբանը՝ ընդգծելով, որ ամբաստանյալին մեղադրում են մի քանի ծանր եւ մեկ ծանր ու քրեական ու աստծու դատաստանի եւ մարդկային բարոյականության տեսակետից հրեշավոր հանցագործություների մեջ: Այդ կապակցությամբ նա դատարանին կոչ է արել չշեղվել գործը ըստ էության քննելուց եւ մնալ անկողմնակալ:
«Ամբաստանյալը ինքնակամ ընդունել է մեղքը: Նրան ոչ մի դեղամիջոց չեն տվել: Հակասությունները նա ինքը ցրել է: Խնդրում եմ դատարանին թվարկածն առնել ի գիտություն»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ ինքը չի կասկածում դատարանի արդարությանը:
Պերմյակովն իր վերջին խոսքում եւս մեկ անգամ խոստովանել է մեղքը եւ ընդգծել, որ զղչում է եւ պատրաստ է ընդունել ցանկացած պատիժ:
Ակնկալվում է, որ դատավճիռը կհրապարակվի այսօր՝ ժամը 19:00-ին:



