«Ես որ գնում եմ ճամփորդելու, հետս անպայման տանում եմ մին. մի լուսանկարիչ, 2 օպերատոր, դիմահարդար, վարսահարդար, մատնահարդար». Նազենի Հովհաննիսյան
ЛАЙФԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հ.Գ. Հարգելի ու շատ սիրելի ֆեյսբուքաՀանրություն. թեթև ապրեք։
Ես ադեկվատ ու ահագին հումորով մարդ եմ, բայց երբեմն իմ հումորն էլ արդեն չի հերիքում ոչ ադեկվատ ու տարօրինակ հարց- մեկնաբանություն- գրառումներին։ Աշխարհը լի է գեղեցկությամբ. ես սիրում եմ դա նկատել, նաև արձանագրել, իսկ կադրում ճիշտ կանգնելն իմ մասնագիտությունն է առաջին հերթին ու աշխատանքը, դրա համար հատուկ բաներ պետք չեն։ Evro Kontakt-ի այս դրախտային ճամփորդությանն ով էլ լիներ վայրկյանը մեկ մի ծառի ու թփի մոտ կնկարվեր, որ հետը Երևան բերեր։))) ես դեռ ահագին զսպում եմ,,,
Եթե տհաճ են այն հետաքրքիր վայրերը, որոնցով ես ի սրտե կիսվում եմ ձեզ հետ, ապա հեշտությամբ կարող եք «անհետևել» ( unfollow) անել կամ ուղղակի չհետևել։



