Թուրքիայում քուրդ զինյալները պայթուցիկով մեքենայով հարձակվել են դատարանի շենքի վրա
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Թունջելի (նախկին Դերսիմ) նահանգի Օվաջըք գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները պայթուցիկով բեռնավորված մեքենայով հարձակում են իրականացրել դատարանի շենքի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է ինը մարդ, նրանցից երեքի վիճակը ծանր է: Հաղորդվում է, որ վիրավորների շարքում է նաև դատախազի կինը: Վիրավորներից երկուսը ոստիկաններ են:
Պայթյունի հետևանքով զգալիորեն տուժել են նաև հարակից շինությունները:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



