Էրդողանը դժգոհ է Բարաք Օբամայից
МЕЖДУНАРОДНОЕԲոլոր հարեւանների հետ հարաբերությունները փչացրած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհություն է հայտնել նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատացումով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանը հայտարարել է, որ հիասթափվել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումից այն բանից հետո, երբ այդ երկրի նախագահ է դարձել Բարաք Օբաման:
«Մենք հուսադրված էինք, երբ Օբաման Թուրքիան ընտրել էր առաջին երկիրը նախագահ դառնալուց հետո այցելելու համար: Ցավոք, մեր սպասումները չարդարացան», -ասել է նա:
Նրա խոսքով` դրանից հետո հետեւել է վատացում երկու երկրների տնտեսական եւ արտաքին քաղաքականության փոխգործողություններում:
Էրդողանը դժգոհություն է հայտնել, հատկապես, Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում սիրիացի քրդերին ԱՄՆ-ի պաշտպանությամբ:
Էրդողանը նաեւ նշել է Օբամայի անունակությունը Կուբայում Գունատանամո բազայում բանտը փակելու հարցը լուծելու գործում:
Հետաքրքիր է, որ Էրդողանը Օբամայից դժգոհություն է հայտնում վերջինիս պաշտոնավարման ժամկետն ավարտին մոտենալու ժամանակներում:



