Պեկինի միջազգային օդանավակայանը գրեթե 600 չվերթ է չեղարկել ուժգին ամպրոպի ու տեղումների պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի մայրաքաղաք Պեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանը հունիսի 13-ին շուրջ 580 չվերթ Է չեղարկել ուժգին ամպրոպի եւ տեղատարափի պատճառով: Ինչպես վկայում Է օդանավակայանի Էլեկտրոնային տաբլոն, եւս շուրջ 120 չվերթ հետաձգվել Է:
Հորդառատ անձրեւները Պեկինում սկսվել են հունիսի 13-ի օրվա երկրորդ կեսին: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ քաղաքի մեծ մասում կգրանցվեն 20-ից մինչեւ 40 միլիմետր տեղումներ, բայց առանձին շրջաններում այդ ցուցանիշը կհասնի 50-80 միլիմետրի:
Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները խնդրում են Պեկինի ընկերություններին ու ձեռնարկություններին՝ եղանակի պատճառով փոփոխություններ մտցնել աշխատանքային գրաֆիկում եւ անձնակազմին բաց թողնել ժամանակից շուտ, որպեսզի կանխվի տրանսպորտային համակարգի չափից ավելի բեռնվածությունը պիկ ժամերին:
Ինչպես նշում են օդերեւութաբանները, առատ տեղումները ոչ մեծ ընդմիջումներով Պեկինում կշարունակվեն այսօր երեկոյան եւ հունիսի 14-ի գիշերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



