Շանհայի օդանավակայանում պայթյուն իրականացրած տղամարդը պարտքերի տակ ընկած խաղամոլ է
МЕЖДУНАРОДНОЕՇանհայի միջազգային օդանավակայանում պայթյուն իրականացրած կասկածյալը 29-ամյա խաղամոլ Է, որը պարտքերի տակ Է ընկել: Այդ մասին հայտնել Է CCTV հեռուստաալիքը:
Հունիսի 12-ին «Պուդուն» միջազգային օդանավակայանի երկրորդ տերմինալում գրանցման կանգնակների մոտ ժամը 14:42-ին տեղի Է ունեցել պայթյուն: Տղամարդը տերմինալ Էր տարել պայթուցիկ սարք, որը տեղավորել Էր գարեջրի շշում: Գրանցման կանգակների մոտ այն պայթել Էր, ինչից հետո նա հանել Էր դանակը եւ իրեն վերքեր հասցրել պարանոցի շրջանում:
«Ոստիկանությունը պարզել Է Շանհայի օդանավակայանում պայթյունի իրականացման կասկածյալի ինքնությունը: Նա Գույչժոուի նահանգի 29-ամյա բնակիչ Չժոու Սինբայն Է: Կասկածյալն առցանց խաղամոլ Է, որը խրվել Է պարտքերի մեջ»,- նշել Է հեռուստաալիքը:
CCTV-ի տվյալներով՝ օդանավակայանում միջադեպից առաջ տղամարդն սպառանացել Է «խելահեղ ակտ» կատարել:
Պայթյունի հետեւանքով չորս մարդ ոչ մեծ վնասվածքներ Է ստացել: Կասկածյալն ինքը ծանր վիճակում հոսպիտալացվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



