Թթուջուր գյուղում արմատապես լուծվում է խմելու ջրի մատակարարման հիմնախնդիրը
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բոլոր տնտեսություններն այս տարվա երկրորդ կեսից արդեն ապահովված կլինեն խմելու շուրջօրյա ջրամատակարարմամբ:
Ինչպես տեղեկացրեց Թթուջրի գյուղապետ Վիգեն Սահակյանը, խմելու ջրի մատակարարման հիմնախնդրի արմատական լուծումը հնարավոր է դարձել պետական միջոցների ներդրման եւ համայնքի կողմից կատարված համաֆինասավորման հաշվին: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 201 միլիոն դրամ, որից 10,5 միլիոն դրամը ներդրել է Թթուջրի գյուղապետարանը, 190,5 միլիոն դրամը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկը: Տրամադր ված գումարի հաշվին կառուցվում է խմելու ջրատարի 7 կիլոմետր երկարության արտաքին եւ 1 կիլոմետր երկարության ներքին ցանց, 7 ջրահավաք ավազան, նորոգվում է օրվա կարգավորիչ ջրամբարը: «Աշխատանքները սկսվել են անցած աշնան վերջերին եւ թափով ընթացել այս գարնանից: Արդեն ավարտվում է արտաքին ցանցի եւ ջրահավաք ավազանների կառուցումը, մնացած աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Գյուղի բոլոր 210 տնտեսությունները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ՝ ազատվելով անկանոն ջրամատակարարման տարիների հոգսից: Օրվա ընթացքում հազիվ կարողանո ւմ էինք ապահովել երկժամյա ջրամատակարարում: Այժմ արդեն արտաքին ցանցի եւ ջրահավաք ավազանների կառուցմամբ կունենանք վայրկյանում 6 լիտր հզորությամբ ջրամատակարարում, որն ամբողջովին կբավարարի համայնքի կարիքները»,- հավաստեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան



